Պատիժ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար. նոր նախագիծ |hetq.am|
17:37 - 21 դեկտեմբերի, 2020

Պատիժ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է նոր կարգավորում նախատեսել լրագրողի մասնագիտական գործունեությունը չխոչընդոտելու համար։

«Քրեական օրենսգրքում» նման փոփոխություն կատարելու օրինագիծ է հանրային քննարկման ներկայացվել։

Առաջարկվող փոփոխությամբ՝ քրեորեն պատժելի կհամարվի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելուց:

Նախարարությունը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավական նորմը հստակեցնելու, լրագրողի գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվությունն և պատժի անխուսափելությունը պատշաճ իրացնելու, խոսքի ազատության հիմնարար իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով՝ նույն արարքները պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելու համար:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել