Ռուսները և թուրքերը շարունակում են կառուցել կենտրոնը, որտեղից հսկելու են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը
 |azatutyun.am|
17:49 - 20 դեկտեմբերի, 2020

Ռուսները և թուրքերը շարունակում են կառուցել կենտրոնը, որտեղից հսկելու են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են կառուցել մոնիտորինգային միացյալ կենտրոնը, որտեղից երկու երկրների զինվորականները պետք է հսկեն Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 9-ի համաձայնությամբ հայտարարված հրադադարը պահպանումը:

Անկարայից ստացված հաղորդագրության համաձայն, այդ մասին այսօր հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի և Թուրքիայի կնքած համաձայնագրով քայլեր են արվում հրադադարի մոնիտորինգի կենտրոնի աշխատանքը հնարավորինս արագ սկսելու համար, այդ գործողությունները համակարգվում են Ռուսաստանի և Ադրբեջանի հետ», - ասվում է հաղորդագրությունում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել