tert.am: Անվտանգության ուժերը Մինսկի Գրուշևկա միկրոշրջանում ցրել են ցուցարարներին, կան ձերբակալվածներ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Բելառուսի մայրաքաղաքի ոստիկանությունը հաստատել է ձերբակալությունների մասին տեղեկությունը:

Կեսօրից հետո Գրուշևկայում ստեղծվել էր ցուցարարների շարասյուն, որոնք շրջում էին բակերով և բղավում էին ընդդիմության կարգախոսները ՝ իրենց հետ տանելով սպիտակ-կարմիր-սպիտակ խորհրդանիշներ: Երթի ընթացքում նրանց նոր մարդիկ էին միացել: Սակայն շուտով իրավապահները մի քանի ավտոբուսներով ժամանել են միկրոշրջան: Ցուցարարների մի մասըփախել է բակեր, կան նաև ձերբակալվածներ: Ոստիկանությունը ձերբակալվածների թիվը չի հստակեցրել: