Թուրքիայում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
 |shantnews.am|
15:05 - 20 դեկտեմբերի, 2020

Թուրքիայում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայի արևելյան Վան նահանգում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ։ Այս մասին հայտնում է Անադոլուն դեկտեմբերի 20-ին ։

Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչությունը (AFP) տեղեկացնում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են կիրակի՝ տեղական ժամանակով 7:32-ին, Բաշկալեի շրջանում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12.95 կմ խորության վրա:

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել