Կորոնավիրուսով վարակված Մակրոնը բարվոք առողջական վիճակում է
 |azatutyun.am|
19:14 - 19 դեկտեմբերի, 2020

Կորոնավիրուսով վարակված Մակրոնը բարվոք առողջական վիճակում է |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսով վարակված Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի առողջական վիճակը որևէ մտահոգություն չի հարուցում: Այդ մասին այսօր հայտնել է Ելիսեյան պալատի գլխավոր բժիշկ Ժան-Քրիստոֆ Պերոշոնը:

«Նկատելի են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հոգնածություն, հազ, մկանային ցավ, սակայն դա չի խանգարում նախագահի գործունեությանը, իհարկե, նա ավելի սահմանափակ ռեժիմով է աշխատում», - ասել է Ֆրանսիայի նախագահների նստավայրի գլխավոր բժիշկը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել