Ռուսաստանի ԱԻՆ-ի օգնությամբ Ղարաբաղում վերականգնվել է 38 տուն |azatutyun.am|
14:05 - 19 դեկտեմբերի, 2020

Ռուսաստանի ԱԻՆ-ի օգնությամբ Ղարաբաղում վերականգնվել է 38 տուն |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների հսկողությամբ Ռուաստանից ստացված շինանյութով Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ վերականգնվել է 38 բնակելի շենք:

«Մասնագետները պարբերաբար ստուգումներ են իրականացնում, վերանորոգումը կատարվում է Ռուսաստանից՝ որպես մարդասիրական օգնություն բերված շինանյութով»,- հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի մամլո ծառայությունը:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները նաև շարունակում են պարեկություն կատարել Լաչինի միջանցքում, որտեղ հարկ եղած դեպքերում օգնում են վարորդներին, ճանապաարհներից հեռացնում են բնակիչների թողած տեխնիկան և էվակուացնում են մեքենաները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել