24 ժամում 470 մարդ է տեղափոխվել ԼՂ. 42 հազար փախստական վերադարձել է մշտական բնակության վայր |pastinfo.am|
11:35 - 19 դեկտեմբերի, 2020

24 ժամում 470 մարդ է տեղափոխվել ԼՂ. 42 հազար փախստական վերադարձել է մշտական բնակության վայր |pastinfo.am|

pastinfo.am: Ռուս խաղաղապահներն ուղեկցում են փախստականների հերթական խբերին, որոնք ՀՀ տարածքից վերադարձել են իրենց Լեռնային Ղարաբաղ, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 470 մարդ: Նրանց ուղեկցել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները:

Ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են անցկացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը 23 դիտակետերում: Խաղաղապահները ոչ միայն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, նաև տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ավելի քան 42 հազար փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել