Միացյալ Նահանգները փակում է Ռուսաստանում երկու հյուպատոսությունները |1lurer.am|
11:03 - 19 դեկտեմբերի, 2020

Միացյալ Նահանգները փակում է Ռուսաստանում երկու հյուպատոսությունները |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն որոշում է կայացրել փակել ԱՄՆ հյուպատոսությունները Վլադիվոստոկում և Եկատերինբուրգում: Այս մասին մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Պետքարտուղարը խորհրդակցություն է ունեցել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի հետ, որի ժամանակ որոշում է կայացվել փակել ԱՄՆ հյուպատոսությունները Վլադիվոստոկում և դադարեցնել աշխատանքները Եկատերինբուրգում»,- հայտարարել է դիվանագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել