Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները |tert.am|
10:48 - 19 դեկտեմբերի, 2020

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները |tert.am|

tert.am: Պաշտոնական Լոնդոնը որոշում է կայացրել ընդլայնել Բելառուսի իշխանությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցուցակը՝ դրանում ներառելով 29 ֆիզիկական և յոթ իրավաբանական անձ։ Այս մասին հայտնում է Euronews-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:

Մասնավորապես, պատժամիջոցների ցանկի թարմացված տարբերակում ներառված են՝ խորհրդարանի վերին պալատի խոսնակ Նատալյա Կոչանովան, գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, տեղեկատվության նախարար Իգոր Լուցկին, փոխվարչապետ Անատոլի Սիվակը և այլոք: Պատժամիջոցների տակ հայտնված բոլոր անձանց բանկային հաշիվների սառեցում է սպառնում:

Բացի այդ՝ հաղորդագրությունում նշվում է նաև, որ Թագավորությունը միացել է ԵՄ կողմից նմանատիպ միջոցառումներին:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել