Երևանում հունվարից կեսից նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն
17:22 - 18 դեկտեմբերի, 2020

Երևանում հունվարից կեսից նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն

Երևանում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն հաջորդ ամիս՝ 2021-ի հունվարի երկրորդ կեսից, հայտնում է քաղաքապետը: Հայկ Մարությանի փոխանցմամբ` համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի ավտոբուսների առաջին խմբաքանակը արդեն Երևանում է:

«2020-ին արտադրված այս ավտոբուսները համապատասխանում են մեր առաջադրած բոլոր չափանիշներին: Երեկ կրկին համայնքային միջոցներով մրցույթ ենք հայտարարել նաև միջին տարողության՝ 8,5 մետր երկարության 161 հատ ավտոբուսի գնման համար» - հավելել է նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել