Սիրիայի և Ռուսաստանի միջև կստորագրվի տնտեսական համագործակցության համապարփակ համաձայնագիր. Լավրով |tert.am|
10:14 - 18 դեկտեմբերի, 2020

Սիրիայի և Ռուսաստանի միջև կստորագրվի տնտեսական համագործակցության համապարփակ համաձայնագիր. Լավրով |tert.am|

tert.am: Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով նախարար Ֆայսալ Միքդադը հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո ասել է, որ ռուս-սիրիական հարաբերությունները վերջին երկու տարում առաջընթաց են ապրել, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարում և ռազմավարական համագործակցության շրջանակներում և, որ երկու երկրնեի միջև կստորագրվի տնտեսական համագործակցության համապարփակ համաձայնագիր, հայտնում է SANA լրատվական գործակալությունը:

Սիրիայի արտգործնախարարը նշել է նաև, որ առաջիկա ամիսների ընթացքում այս համագործակցությունն էլ ավելի մեծ ձեռքբերումներ է գրանցելու:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Միքդադը շնորհակալություն է հայտնել ՌԴ իշխանություններին ներդրած ջանքերի համար՝ հավելելով, որ երկու երկրները պայմանավորվել են ընդլայնել հարաբերություններն այնպես, որ չեզոքացնեն արևմտյան անօրինական հարկադրանքի միջոցների հետևանքները:

Միքդադը հաստատել է, որ արևմտյան պետությունների, Սիրիայում վերակառուցման գործընթացին նպաստելու մերժումը հստակ հաղորդագրություն է ուղարկում ահաբեկիչներին՝ շարունակելու իրենց հանցագործությունները:

Իր հերթին, Լավրովը կրկնել է Ռուսաստանի հաստատուն դիրքորոշումը Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության պահպանման վերաբերյալ` պնդելով, որ սիրիացի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:

«Որոշ պետություններ խոչընդոտում են Սիրիայի ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերին և տնտեսական պատժամիջոցներ են սահմանում Սիրիայի դեմ` խախտելով ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը» - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել