«Գազպրոմի» ղեկավարն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թվականի գազամատակարարման պայմանները   |tert.am|
22:13 - 17 դեկտեմբերի, 2020

«Գազպրոմի» ղեկավարն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թվականի գազամատակարարման պայմանները |tert.am|

tert.am: Ռուսական «Գազպրոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թվականի համար գազի մատակարարման պայմանները: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով գազային ընկերության հաղորդագրությունը:

«Կողմերը քննարկել են 2020 թվականին Հայաստան գազի մատակարարմանն ուղղված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև գազամատակարարման պայմանները 2021 թվականի համար»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Գազպրոմը» գազի միակ մատակարարն է Հայաստանի սպառողների համար: Երկրի ներքին շուկա գազի մատակարարն է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: 2019 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի գինը Հայաստանի համար 150 դոլարից բարձրացել է 165 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել