ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց |armenpress.am|
20:22 - 17 դեկտեմբերի, 2020

ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով   «Արժանապատվության երթ» ակցիան  ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում: Երթը մեկնարկել էր   Երևանի ԹՈՒՄՈ կենտրոնի շենքի տարածքից:

Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ  Գեղամ Մանուկյանը  հրապարակեց առաջիկա 3 օրերին   նախատեսվող քայլերի ժամանակացույցը:

«Դեկտեմբերի  18-ին   ժամը 19.00-ին, Երևանի   Գարեգին Նժդեհ հրապարակից նախատեսվում է   ջահերով և մոմերով երթ դեպի  Եռաբլուր, որտեղ   կայանալու է հերոսների լուռ հիշատակման և նրանց  շիրիմների խնկարկման երեկո: Դեկտեմբերի 19-ին ժամը 15.00-ին Երևանի  Ազատության հրապարակում նախատեսվում է  կարճատև հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատերազմում նահատակված հերոսների  հիշատակին հոգեհանգստյան կարգ է մատուցվելու», - ասաց նա:

Դեկտեմբերի 20-ին ժամը  12.00-ին Երևանի  Հանրապետության հրապարակում  նախատեսվում է  «Հայրենիքի փրկության շարժման»-ի  հերթական  հանրահավաքը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել