ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ՄԱԶԾ ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինիի հետ քննարկել է հետագա համագործակցության ծրագրերը
18:41 - 17 դեկտեմբերի, 2020

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ՄԱԶԾ ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինիի հետ քննարկել է հետագա համագործակցության ծրագրերը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինին: Հանդիպման նպատակն է եղել քննարկել Արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետագա համագործակցության հեռանկարները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դմիտրի Մարիասինը նշել է, որ Հայաստանի համար շատ դժվար վերջին երկու ամիսների ընթացքում ՄԱԶԾ-ն իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել է աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ հումանիտար օգնության առումով:

Միաժամանակ նա վերահաստատել է իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու նախարարության հետ արդեն մեկնարկած ծրագրերը՝ մասնավորապես ազդարարման համակարգերի ներդրման ուղղությամբ:

Նախարար Փիլոյանն ընդգծել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում ԱԻՆ-ի որդեգրած նոր առաջնահերթությունները՝ ինչպես պատերազմական իրավիճակներում, այնպես էլ՝ տարերային աղետների դեպքում: Նա կարևորել է նաև սահմանամերձ բնակավայրերի տարածքների ականազերծման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Փիլոյանը վստահեցրել է, որ ՄԱԶԾ–ի հետ հետագա փոխգործակցությունն ավելի ակտիվ և առարկայական կլինի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել