Թուրքիան մտադիր չէ հետ կանգնել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից |factor.am|
17:22 - 17 դեկտեմբերի, 2020

Թուրքիան մտադիր չէ հետ կանգնել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից |factor.am|

factor.am: Թուրքիան մտադիր չէ հետ կանգնել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից՝ չնայած դրա համար ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել՝ մեր պաշտպանական արդյունաբերությունն ավելի անկախ դարձնելու համար: Մենք հետ չենք կանգնի C-400-ից: Պատժամիջոցները սխալ որոշում են, մենք քայլեր կձեռնարկենք»,- շեշտել է նա: Միաժամանակ, Չավուշօղլուն պատժամիջոցներն անվանել է «միակողմանի քայլ» Միացյալ Նահանգների կողմից՝ ուղղված Թուրքիայի «ինքնիշխան իրավունքների» դեմ:

Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչակազմի, նրա ղեկավարի և հանրապետության երեք այլ քաղաքացիների՝ Մուստաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօղլուի և Ֆարուք Յիգիթի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին՝ «Պատժամիջոցների միջոցով ամերիկյան հակառակորդների դեմ» օրենքի համաձայն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել