Պուտինը հնարավոր է համարում ԼՂ-ում խաղաղապահների թվի ավելացումը, եթե լինի կողմերի համաձայնությունը |armenpress.am|
16:59 - 17 դեկտեմբերի, 2020

Պուտինը հնարավոր է համարում ԼՂ-ում խաղաղապահների թվի ավելացումը, եթե լինի կողմերի համաձայնությունը |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացումը, սակայն այն դեպքում, երբ կլինի այդ մասով Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը: Այս մասին Պուտինն ասաց մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինչ վերաբերում է հումանիտար առաքելության կոնտինգենտի խաղաղապահների թվի ավելացմանը, ապա դա հավանական է, բայց միայն բոլոր կողմերի հետ համաձայնությամբ, այդ թվում` Ադրբեջանի, քանի որ մենք ի սկզբանե քննարկել ենք մեր խաղաղապահների թիվը և այն համաձայնեցված է»,- ասաց Պուտինը:

ՌԴ նախագահը նշեց, որ, եթե կողմերը հայտնեն խաղաղապահների թվի ավելացման անհրաժեշտության մասին, ապա իրենք դա կանեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել