tert.am: Կառավարությունն այսօր հետաձգեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ մասնակցել է երկու թեկնածու, ընտրվել է Դիանա Գալոյանը:

«Հետաքրքիր զուգադիպությամբ այսօր դեկտեմբերի 17-ն է և ուղիղ 5 ամիս առաջ՝ հուլիսի 17-ին, եղել են ընտրություններ՝ ըստ նախապես հայտարարված մրցույթի»,-ասաց նա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն էլ նշեց, որ ընտրությունների հետ կապված եղել է դատական հայց. «Մասնավորապես՝ դատարանի կողմից եղել է որոշում ընտրությունների արդյունքները կասեցնել։ Ինքս խորհրդի անդամ եմ և կարծում եմ, որ այս հարցի շուրջ հավելյալ ուսումնասիրության կարիք կա։ Համաձայն եմ, որ 5 ամիսը բավականին երկար ժամկետ է, քանի որ խաթարվում է կրթական գործընթացը, սակայն մյուս կողմից դատարանի որոշումը հնարավոր է առաջիկայում այդ որոշման մեջ փոփոխություն մտցնի»,-ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում։