Գործադիրը հստակեցրեց՝ երբ զինծառայողը կամ քաղաքացին կարող է անհետ կորած ճանաչվել |1lurer.am|

12:27 - 17 դեկտեմբերի, 2020

1lurer.am: Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է անհայտ բացակայելու հետ կապված նոր կանոնակարգում: Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը: 

«Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: Նախագիծը տարածվում է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխությունը կնպաստի, որպեսզի անհայտ բացակայող զինծառայողների հարազատները հնարավորություն ունենան ավելի սեղմ ժամկետում հատուցում ստանալ հիմնադրամներից: Կարծում եմ՝ առաջիկայում կներկայացվի նաև այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող փաթեթ»,- ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել