Երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել. Նիկոլ Փաշինյան 
 |armtimes.com|
19:25 - 16 դեկտեմբերի, 2020

Երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատությանը» տված հարցազրույցում պատախանելով հայ-ադրբեջանական վերջին զարգացումների հետ կապված բազմաթիվ հարցերի, նաև տեղեկացրել է, որ առնվազն երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չի ստորագրել: 

Ինչ վերաբերում է Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա հարձակումներին, ըստ վարչապետի, ադրբեջանական ուժերը հատուկ են գնում նման սադրանքների՝ խաղաղապահների ներկայությունն արժեզրկելու համար:

«Այս տեղային գործողություններն ունեն շատ ավելի լայն, գլոբալ, հեռանկար, հեռահար նպատակ, այն է՝ խաղաղապահների դուրս բերման օրակարգ ձևակերպել: Առնվազն երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթըչէր ստորագրել: Այս առումով բոլոր այս գործողութունները մենք դիտարկում ենք այս համատեքստում»,-ասել է վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել