Լավրովը ԱՄՆ-ի քաղաքականությունը Արեւելյան Միջերկրածովում որակել է ոչ կառուցողական |armenpress.am|
15:14 - 16 դեկտեմբերի, 2020

Լավրովը ԱՄՆ-ի քաղաքականությունը Արեւելյան Միջերկրածովում որակել է ոչ կառուցողական |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան առաջվա պես կարծում Է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Արեւելյան Միջերկրածովում ոչ կառուցողական Է: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում Է ԱՄՆ-ի քաղաքականությանը Արեւելյան Միջերկրածովում, ապա մենք առաջվա պես կարծում ենք, որ այն ոչ կառուցողական Է»,-ասել Է նա խորվաթ պաշտոնակցի հետ բանակցությունների արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում:

Այսպես Է Լավրովը մեկնաբանել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի այն հայտարարությունը, որ Ռուսաստանն սպառնում Է Միջերկրածովի կայունությանը:

«Մեկ եզակի օրինակ. ԱՄՆ-ը տարածաշրջանի բոլոր երկրներին ըստ Էության արգելում Է Ռուսաստանի Դաշնության հետ նորմալ համագործակցությունը՝ լինի դա ռազմատեխնիկական փոխգործակցության բնագավառում կամ որեւԷ այլ կարեւոր բնագավառում»,-հավելել Է Ռուսաստանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել