Թուրքիան և Ադրբեջանն Իգդիր-Նախիջևան գազատարի վերսբերյալ հուշագիր են ստորագրել |ermenihaber.am|
13:24 - 16 դեկտեմբերի, 2020

Թուրքիան և Ադրբեջանն Իգդիր-Նախիջևան գազատարի վերսբերյալ հուշագիր են ստորագրել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս նախագիծը նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել է, որ այս գազատարի կառուցմամբ  ամբողջությամբ կբավարարվի Նախիջևանի բնական գազի կարիքները։

Ներկայում Նախիջևանին գազ է մատակարարում հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Նշվում է, որ նախագիծն իրականացնելու են թուրքական BOTAŞ պետական գազային ընկերությունն ու ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել