Երեկ անհայտ պայմաններում կորել է կապը Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ
10:37 - 16 դեկտեմբերի, 2020

Երեկ անհայտ պայմաններում կորել է կապը Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ—ն։

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել