ՆԱՏՕ-ն ցավում է, որ անդամ երկրները ստիպված են լինում պատժամիջոցներ կիրառել մեկը մյուսի նկատմամբ
 |armenpress.am|
21:43 - 15 դեկտեմբերի, 2020

ՆԱՏՕ-ն ցավում է, որ անդամ երկրները ստիպված են լինում պատժամիջոցներ կիրառել մեկը մյուսի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն ցավում է, որ ԱՄՆ-ը որոշում է կայացրել Թուրքիայի նկատմամբ С-400 հակաօդային համակարգերի ձեռք բերման պատճառով կիրառել սահմանափակումներ, ինչպես նաև նրա համար, որ Անկարան որոշել է ձեռք բերել այդ համակարգերը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած բրիֆինգի ժամանակ:

«Ես ցավում եմ, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստիպված են լինում պատժամիջոցներ կիրառել մեկը մյուսի նկատմամբ: Ես նաև մտահոգված եմ Թուրքիայի՝ հակաօդային և հակահրթիռային ռուսական С-400 համակարգեր ձեռք բերելու որոշման հետևանքների կապակցությամբ»,- նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել