Էդգար Առաքելյանը Շրջակա միջավայրի նախարարության նոր ՀԿ բաժնի պետ- նախարարի մամուլի քարտուղարն է
19:44 - 15 դեկտեմբերի, 2020

Էդգար Առաքելյանը Շրջակա միջավայրի նախարարության նոր ՀԿ բաժնի պետ- նախարարի մամուլի քարտուղարն է

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Էդգար Առաքելյանը դեկտեմբերի 15-ին նշանակվել է ՇՄ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։ Այս մասին տեղեկացրին ՇՄՆ նշյալ բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «ՇՄՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ- նախարարի մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ՝ (+374) 94 76 86 24 , (+374) 11 818 557 և (+374) 11 818 559 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ. հասցեին։

Նախարարության և նախարար Ռոմանոս Պետրոսյանի գործունեության մասին օպերատիվ տեղեկություններ կարող եք ստանալ նաև հետևյալ հղումներով.

ՇՄՆ պաշտոնական էջ՝ http://env.am/ (էլ հասցե՝ [email protected])

ՇՄՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջ՝ https://www.facebook.com/mnparmenia

ՇՄՆ նախարար Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ՝ https://www.facebook.com/PetrosyanRomanos»։

«Գերատեսչության գործունեության պատշաճ լուսաբանման, բարձրաձայնված խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար պատրաստակամ եմ բաց, թափանցիկ և կառուցողական համագործակցության ինչպես լրատվության միջոցների, այնպես էլ՝ շրջակա միջավայրի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և անհատների հետ։ Մաղթում եմ համատեղ արդյունավետ աշխատանք»,-նշել է ՇՄՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել