Սաղաթելյանը ներկայացրել է «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա գործողությունները |tert.am|
17:06 - 15 դեկտեմբերի, 2020

Սաղաթելյանը ներկայացրել է «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա գործողությունները |tert.am|

tert.am:  Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի փողոցներում ծավալվում է մեր արժանապատվությունը վերականգնելու իրական պայքար։ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, հաղթահարելով անձնական ցավը և պարտության կսկիծը, ոտքի են կանգնել հանուն ապագայի։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ժամ առ ժամ կորցնում է իր իշխանությունը, նրա կողքին են մացել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նեղ շրջանակն ու որոշ սադրիչ խմբեր:

«Ուրեմն պահն է վճռականության, քանի որ հուսալքությունը կձգվի հավերժ, եթե պայքարն ուշանա: Ամեն ինչ հստակ է՝ կամ Նիկոլի կողքին եք, կամ՝ հայրենիքի»,- ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ շարունակելու են բողոքի, անհնազանդության ակցիաներն  այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը մնում է աթոռին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել