Եվրոպայում տոների նախօրեին խստացնում է կարանտինը |azatutyun.am|
14:52 - 15 դեկտեմբերի, 2020

Եվրոպայում տոների նախօրեին խստացնում է կարանտինը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական մի շարք երկրներում կորոնավիրուսի երկրորդ ալիքի կապակցությամբ խիստ սահմանափակումներ են մտցնում: Գերմանիայում դեկտեմբերի 16-ից մինչև 2021 թվականի հունվարի 10-ը հաստատվում է կոշտ կարանտին:

Այդ ժամանակաշրջանում փակվելու են առևտրի և տարբեր ծառայությունների մատուցմամբ զբաղվող բոլոր խանութներն ու կենտրոնները՝ բացառությամբ պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքի վաճառք իրականացնող խանութների:

Ռեստորանների և սննդի այլ կենտրոնների ներսի սրահները փակ կլինեն, սակայն այցելուները կարող են սնունդ պատվիրել և այն տանել տուն: Բանկերը, փոստը, բենզինի լցակայանները և ավտոսպասարկման կետերը կաշխատեն:

Մարդիկ կարող են հանդիպել, պայմանով, որ հանդիպման մասնակիցների թիվը չի անցնի 5-ից: Սուրբ Ծննդյան օրերին ընտանեկան կամ այլ տեսակի հանդիպումների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10-ը:

Դպրոցներն ու մանկապարտեզները փակվում են: Իշխանությունները կոչ են անում հնարավորինս սահմանափակել քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում նույնպես խիստ սահմանափակումներ են մտցվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել