Հայաստանում չկա մեկը, որին չենք դիմել, միայն Օնիկ Գասպարյանն է մնացել, տեսնենք ինքը կարո՞ղ է մեզ ընդունել ու մեր հարցին լուծում տալ. անհետ կորած զինծառայողի մայր |tert.am|
12:17 - 15 դեկտեմբերի, 2020

Հայաստանում չկա մեկը, որին չենք դիմել, միայն Օնիկ Գասպարյանն է մնացել, տեսնենք ինքը կարո՞ղ է մեզ ընդունել ու մեր հարցին լուծում տալ. անհետ կորած զինծառայողի մայր |tert.am|

tert.am: Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները կրկին Էջմիածնի զորամասի դիմաց են հավաքվել: Նրանք նշում են, որ ցանկանում են հանդիպել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ:

«Ամբողջ Հայաստանում և՛ անհատների, և՛ պետական մարմինների դիմել ենք, չկա մեկը Հայաստանում, որ չենք դիմել, միայն Օնիկ Գասպարյանն է մնացել, տեսնենք ինքը կարո՞ղ է մեզ ընդունել ու մեր հարցին լուծում տալ, եթե ինքն էլ չկարողանա մեզ բան ասել, չգիտենք ում դիմել: Արդեն 55 օր նույն խնդրանքն ու պահանջարկն է՝ տեղեկություն տրամադրել մեր երեխաների մասին»,– ասաց Անահիտ Ադոյանը, ով անհետ կորած զինծառայողի մայր է:

Անահիտ Ադոյանը նշեց, որ Էջմիածնի զորամասից մոբիլիզացիոն ուժերում ծառայած մեկ զինծառայող վերադարձել է։

«Այս զորամասում 17-ը «մոբեր» են, 17-ը քիմիկոսներ են, 6-ը հետախուզությունն է, մի հոգի էլ ավտոբուսի վարորդն է, ընդհանուր 41 հոգի են, երեկ մեկ հոգի վերադարձել է, պետք է պայքարենք մյուս 40-ի համար: Մենք պայքարում ենք Էջմիածնի քիմիկների համար, 40 հոգու համար, բայց Հայաստանում շատ-շատ են»։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել