«Թուրքիան ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցների պատճառով չի հրաժարվի Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր իրավունքներից և շահերից»․ Չավուշօղլու
 |tert.am|
09:53 - 15 դեկտեմբերի, 2020

«Թուրքիան ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցների պատճառով չի հրաժարվի Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր իրավունքներից և շահերից»․ Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիան Եվրամիության հնարավոր պատժամիջոցների կամ քննադատության պատճառով չի հրաժարվի Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր իրավունքներից և շահերից, երկուշաբթի հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Reuters-ը։

«Խոսք լինել չի կարող այն մասին, որ մենք ԵՄ-ի պատժամիջոցների կամ քննադատության պատճառով կարող ենք հրաժարվել Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում մեր իրավունքներից և շահերից»,- հայտարարել է նա։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները վշտացած են, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում ուժեղացել է Անկարայի նկատմամբ պատժամիջոցային հռետորաբանությունը:

«Ցավալի է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում և Եվրոպայում ուժեղացել է մեր երկրի նկատմամբ պատժամիջոցային հռետորաբանությունը։ Թուրքիայի դեմ միջոցառումները չեն կանգնեցնի մեր իրավունքները պաշտպանելու մեր փորձերը»,- ասել էր նա։

Էրդողանի խոսքով՝ «պատժամիջոցների փոխարեն Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է կատարել միության մեջ մտնելու խոստումները, իսկ ԱՄՆ-ից՝ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում աջակցություն ցուցաբերել»:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել