Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց

 |armenpress.am|
20:33 - 14 դեկտեմբերի, 2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում անցկացվող «Արժանապատվության երթ» բողոքի ակցիան ավարտվեց:

«Մի՜ լռիր», «Ոտքի կանգնի՜ր» և այլ կարգախոսներով երթի մասնակիցներն անցան Երևանի փողոցներով: Մասնակիցներն իրենց ելույթներում դժգոհություն հայտնեցին գործող իշխանություններից, նրանց վարած քաղաքականությունից, իրավապահ մարմինների գործունեությունից: Նրանք բարձրաձայնեցին նաև Սյունիքի սահմանային համայնքների բնակիչների անվտանգության խնդիրը: Երթին մասնակցում էր խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցությունների վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Այս պայքարը մեր Հայրենիքի համար է, որպեսզի մենք ոտքի կանգնենք, որ շարժվենք առաջ: Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ պահանջելով վարչապետի հրաժարականը»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Մասնակիցները երթով անցան Հր. Քոչար, Բաղրամյան, Սայաթ Նովա փողոցներով: Այնուհետև եղան Հանրապետության հրապարակում: Երթի արդյունքները ամփոփվեցին Սուրբ Աննա եկեղեցու մոտ: Այդտեղ էլ ակցիան ավարտվեց:

Երթը շարունակվելու է վաղը՝ Երևանի Սասունցի Դավիթ արձանի մոտից:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել