«Վրացական երազանքի» վարչապետի թեկնածուն Գիորգի Գախարիան է
 |shantnews.am| |shantnews.am|
20:01 - 14 դեկտեմբերի, 2020

«Վրացական երազանքի» վարչապետի թեկնածուն Գիորգի Գախարիան է |shantnews.am| |shantnews.am|

shantnews.am: shantnews.am: «Վրացական երազանքը» երկրի վարչապետի պաշտոնի համար ներկայացրել է Գիորգի Գախարիայի թեկնածությունը: Համապատասխան նամակը ստորագրել է կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին:

Նոր  խորհրդարանի լիազորություններն ընդունելուց հետո նախարարների կաբինետը հրաժարական է տվել, բոլոր նախարարները համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ: Գախարիան մինչև կիրակի ժամանակ ունի՝ կառավարության կազմը հայտնելու համար:

Վստահություն ստանալու համար կառավարությանն անհրաժեշտ է նվազագույնը 76 պատգամավորի աջակցություն: Գախարիան համարվում է «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ֆավորիտը, նախարարների կաբինետի ամենաազդեցիկ անձը: Նա Վրաստանի վարչապետի պաշտոնում է  2019-ի սեպտեմբերից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել