Արսեն Թորոսյանը դատի է տվել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին. պահանջում է 1 մլն դրամ փոխհատուցում |armtimes.com|
14:30 - 14 դեկտեմբերի, 2020

Արսեն Թորոսյանը դատի է տվել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին. պահանջում է 1 մլն դրամ փոխհատուցում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Թորոսյանը պահանջում է պարտավորեցնել Քոչարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաեւ փոխհատուցում վճարել։

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 8-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանին։

Թորոսյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանն ասաց, որ հայցի պատճառը Քոչարյանի նոյեմբերի 22-ին կատարած գրառումն է, որն այնպիսի բովանդակություն ունի, որում առկա են հիմքեր՝ դատարան դիմելու։

Հունանյանն ասաց, որ պահանջում են առավելագույն չափով՝ 1 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաեւ հրապարակայնորեն ներողություն։

Չմեջբերելով ամբողջ գրառումը՝ նշենք, որ Քոչարյանն անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողությանը Արսեն Թորոսյանի ներկա գտնվելու հանգամանքին։ Նա Թորոսյանին անվանել է մարդասպան:

Պատասխանող Կարեն Քոչարյանը ՀԺ-ից տեղեկացավ իր դեմ ներկայացված հայցի մասին։ 

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել