ՀՀ սահմանը ապօրինի հատած անձին մեղադրանք է առաջադրվել․ նա կալանավորվել է |armtimes.com|
13:22 - 14 դեկտեմբերի, 2020

ՀՀ սահմանը ապօրինի հատած անձին մեղադրանք է առաջադրվել․ նա կալանավորվել է |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի Հանրապետության պետական սահմանն օրերս ապօրինի հատած անձը կալանավորվել է։

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից տեղեկացրին, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու համար։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել