Գերմանիան անցնում է խիստ լոքդաունի ռեժիմի
 |1lurer.am|
16:31 - 13 դեկտեմբերի, 2020

Գերմանիան անցնում է խիստ լոքդաունի ռեժիմի |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի իշխանությունները դեկտեմբերի 16-ից հունվարի 10-ը երկրում խիստ կարանտին են հաստատել՝ նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազեցնելու համար: Այս մասին կիրակի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ դաշնային նահանգների վարչապետների հետ հանդիպումից հետո Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում:

«Այն միջոցառումները, որոնք ձեռնարկել էինք նոյեմբերի 2-ից, բավարար չեն»,- ընդգծել է կանցլերը: Մերկելը նշել է, որ Գերմանիայում կրկին նկատվում է վարակի նոր դեպքերի արագ աճ: «Մենք պետք է գործենք, և դա անում ենք հիմա»,- ավելացրել է նա:

Կանցլերը նշել է, որ դաշնային և նահանգային իշխանությունները պայմանավորվել են փակել վաճառակետերը, բացի մթերային և որոշ խանութներից, արգելել ալկոհոլի օգտագործումը հասարակական վայրերում և պիրոտեխնիկայի վաճառքը: Ամանորի տոներին մտցվում է հավաքների արգելք: Դպրոցներն ու մանկապարտեզները հնարավորության սահմաններում փակ կլինեն, բացառությամբ հատուկ առիթների: Առցանց ուսուցման հնարավորությունները կընդլայնվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել