Էրդողանը չի իմացել մեջբերած բանաստեղծության զգայունության մասին. Չավուշօղլու  
 |tert.am|
10:21 - 13 դեկտեմբերի, 2020

Էրդողանը չի իմացել մեջբերած բանաստեղծության զգայունության մասին. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի իմացել Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ մեջբերած բանաստեղծության զգայունության մասին:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այս մասին նախարարը հայտնել է իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիվի հետ հեռսախոսազրույցի ժամանակ:

Շեշտելով երկու երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունները՝ Չավուշօղլուն նշել է, որ թուրք նախագահը հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:  

Իրանցի նախարարը ևս ընդգծել է բարեկամանական հարաբերություններն Իրանի և Թուրքիայի միջև և հույս հայտնել, որ երկու կողմերն էլ կընդլայնեն երկկողմ հարաբերությունն ապագայում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել