Վարդան Այվազյանի ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել |hetq.am|
01:01 - 13 դեկտեմբերի, 2020

Վարդան Այվազյանի ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել |hetq.am|

hetq.am: Բնապահպանության նախկին նախարար, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր   Վարդան Այվազյանի ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին ասաց Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը Վարդան Այվազյանի բնակարանում խուզարկություն է իրականացրել, որից հետո նա ձերբակալվել է իշխանության յուրացման փորձ կատարելու կասկածանքով։

Այս պահին հերթապահ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նոր Նորքի նստավայրը, այսինքն՝ ձերբակալման դեմ բողոքը այս դատարանի դատավորներից մեկին կմակագրվի։ Հաջորդ շաբաթ, այսինքն՝ դեկտտմբերի 14-ից հերթապահը Ավան և Նոր Նորք նստավայրն է։ Միհրան Պողոսյանը վստահ է, որ քննչական մարմինը Կենտրոն և Նոր Նորք նստավայրի հերթապահության ժամանակ Այվազյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացնելու դատարան, ըստ որում՝ նրա ձերբակալման դեմ բողոքի քննությունը ձգձգվելու է այնքան, մինչև այն կալանավորման միջնորդության հետ միասին՝ նույն դատավորի կողմից քննվի։

«Բողոքը ուշ են մուտքագրելու, և դրա քննարկումն այնքան ժամանակ չի ավարտվելու, մինչև  կալանավորման միջնորդություն ներկայացվի, իսկ եթե բողոքի քննությունը չի ավարտվել, ապա կալանավորման միջնորդությունը նույնպես  մակագրվելու է նույն դատավորին։ Հակառակ պարագայում խնդիր կառաջանա գտնել երկու «սրտի դատավոր»․ մեկը՝ ձերբակալման որոշումը քննարկելու համար, մյուսը՝  կալանքի միջնորդությունը»,-ասաց  Միհրան Պողոսյանը։

Անդրադառնալով Վարդան Այվազյանի ձերբակալման հանգամանքներին՝ Միհրան Պողոսյանն ասաց,  որ  ձերբակալման արձանագրության մեջ նշված է, թե  նա ծանոթներից մեկի և ինքնությունը չպարզված այլ անձանց հետ  նախնական համաձայնության գալով՝ կազմակերպել է բռնություն գործադրելու, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով ՀՀ Ազգային  ժողովի, Կառավարության լիազորություններին տիրանալը, որպիսի գործողություններն ավարտին չեն հասցվել՝  նրանց կամքից անկախ հանգամանքներում։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել