Մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ․ գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար․ Հայկ Խանումյան
23:46 - 12 դեկտեմբերի, 2020

Մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ․ գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար․ Հայկ Խանումյան

Ինչպես գիտեք, այսօր թշնամին գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ: Թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր: Այս մասին  իր ֆեյսբուքյան Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը 

«Երեկոյան հավաքվեցինք ռուսական բազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը: Կարճ ժամանակում բավականաչափ մարդ էր հավաքվել՝ անկախ քաղաքական պատկանելիությունից: Այնտեղ էին, օրինակ, ԱԺ ընտրություններին Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցության ղեկավարը և նույն խմբակցության պատգամավոր, որոնք նույնպես կիսում էին մեր մտահոգությունները:

Մեզ հետ զրուցեց ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի): Հրամանատարի տեղակալը վստահեցրեց, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել, մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ: Նշեմ, որ այդ տարածքը պահպանվում էր պաշտպանության բանակի կողմից և այնտեղ ռուս խաղաղապահների դիրքեր չկային: Այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար: Վաղը ժամը 11-ին կրկին կհանդիպենք՝ նորություններ իմանալու համար»,- հայտնել է նա:

Հիշեցնենք` այսօր Արցախի ՊՆ-ն հայտնել էր, թե դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: 

Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղելացրել էր, որ ասյօր ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: 

ՀՀ վարչապետի խոսնակն էլ արձագանքել էր, որ  ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Վարչապետի խոսնակը նաև հայտնել էր, որ հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը և այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն։ 

Իսկ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից պահանջել էր հետևել կրակի լիակատար դադարեցման ռեժիմին:

Հայկ Խանումյանը կոչ էր արել, որ արցախցիները ռուսներից պարզեն, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել