Հունաստանից Հայաստան է ուղարկվել հումանիտար օգնություն
21:39 - 12 դեկտեմբերի, 2020

Հունաստանից Հայաստան է ուղարկվել հումանիտար օգնություն

Հունաստանից Հայաստան է ուղարկվել հումանիտար օգնություն, որը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքեր, սնունդ և բժշկական նշանակության պարագաներ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Թռիչքը կայացել է Հունաստանում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության» ջանքերով,  նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել