Զոհված զինծառայողների փաստաթղթերի հավաքագրման գործընթացն Արցախում իրականացվում է ՊԲ շենքում
20:00 - 12 դեկտեմբերի, 2020

Զոհված զինծառայողների փաստաթղթերի հավաքագրման գործընթացն Արցախում իրականացվում է ՊԲ շենքում

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի (Հազար պլյուս) շահառու դառնալու համար զոհված զինծառայողների փաստաթղթերի հավաքագրման գործընթացն Արցախում իրականացվում է  Պաշտպանության Բանակի շենքում (սոցպաշտպանության բաժին)՝ Տիգրան Մեծ 13 հասցեում։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը:

«Հայաստանի Հանրապետությունում փաստաթղթերի հավաքագրումն իրականացվում է մարզերում՝ մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ)։

Միևնույն ժամանակ եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող եք ծանոթանալ հատուցումների տրամադրման կարգին և դիմել համապատասխան մարմիններին:

Տեղեկացնում ենք, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 047 94 15 04»,-ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել