Մի խումբ գյումրեցիներ փորձել են փակել Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհը |1lurer.am|
18:28 - 12 դեկտեմբերի, 2020

Մի խումբ գյումրեցիներ փորձել են փակել Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհը |1lurer.am|

1lurer.am: Գյումրեցիների մի խումբ այսօր անհնազանդության ակցիա է իրականացրել։ Նրանք փորձել են փակել Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Կազմակերպիչները՝ ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցության Գյումրու ներկայացուցիչները, նշել են, թե բողոքի ցույցերն ու անհնազանդության ակցիաները Գյումրիում շարունակական են լինելու, մինչև կառավարությունը հրաժարական տա։

Մասնակիցների և վարորդներից մեկի միջև վիճաբանություն է եղել։ Վարորդը բողոքել է, որ պահանջում են վարչապետի հրաժարականը և անհամաձայնություն է հայտնել։

Վեճն ավարտվել է ոստիկանների միջամտությունից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել