ԱՄՆ Սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց Պենտագոնի տարեկան ծախսերի օրինագիծը |azatutyun.am|
16:59 - 12 դեկտեմբերի, 2020

ԱՄՆ Սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց Պենտագոնի տարեկան ծախսերի օրինագիծը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի Սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց տարեկան ռազմական ծախսերի օրինագիծը (NDAA)՝ 740 միլիարդ դոլարի չափով։ Օրինագծին կողմ է քվեարկել 84 սենատոր, դեմ՝ 13-ը։

Հանրապետական ու դեմոկրատ սենատորները այս հարցում համագործակցության են գնացել, համոզելու համար նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա չկիրառի խոստացած վետոն։ Մինչ Թրամփի պաշտոնից հեռանալը օրինագիծն ուղարկվելու է նրա ստորագրությանը։ Օրինագիծը պաշտպանողները հույս ունեն, որ փաստաթղթին երկու կուսակցությունների կողմից մեծ աջակցությունը նրան կհամոզի հրաժարվել վետոյի գաղափարից, սակայն Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը միտքը չի փոխել;

Կիրակին հանած, նա 10 օր ժամանակ ունի 3 տարբերակներից մեկն ընտրելու համար՝ ստորագրել օրինագիծը, վետո դնել կամ թողնել, որ ավելի ուշ այն ուժի մեջ մտնի առանց իր ստորագրության։

Օրինագծի կողմակիցները գտում են, որ Թրամփի հայտնած անհամաձայնությունները կապված են տեխնիկական բնույթի հարցերի հետ, որոնց պատճառով չպետք է խանգարել Պենտագոնի համար կարևոր օրենքի ընդունմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել