Փոխգնդապետ Վազգեն Նիկողոսյանը հյուսիս-արևելյան կարևոր բարձունքում հետ է մղել թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները
14:15 - 12 դեկտեմբերի, 2020

Փոխգնդապետ Վազգեն Նիկողոսյանը հյուսիս-արևելյան կարևոր բարձունքում հետ է մղել թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները

Ճանաչենք մեր հերոսներին: Պաշտպանության բանակը շարունակում է երկայացնել պատերազմի ժամանակ սխրանքներ գործած զինծառայողներին:

«Փոխգնդապետ Արտակ Վահրամի Կարապետյանը հմտորեն և արդյունավետ կերպով ղեկավարել է ենթականերին, կառավարել մարտը, ապահովել վիրավորների ժամանակին դուրս բերումը, ստորաբաժանման համալրումը պահեստազորայիններով, անձամբ մասնակցել թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար մղված մարտերին:

Անձնական արիություն է ցուցաբերել փոխգնդապետ Վազգեն Ժիրիկի Նիկողոսյանը՝ հյուսիս-արևելյան հատվածում գտնվող կարևոր բարձունքում, թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները հետ մղելու ժամանակ՝ խոցելով հակառակորդի մեծաթիվ կենդանի ուժ:

Հյուսիս-արևելյան Ճակատային գծում, թշնամական ուժերի ջախջախմանը նպաստել, և մեր դիրքերի մատույցները անառիկ է պահել կապիտան Սարգիս Վաչագանի Ջիլավյանը:

Սերժանտ Էդգար Սուրենի Եղիազարյանը հարավային ճակատում մասնակցել է մեր ուժերի կազմակերպած հակագրոհին՝ յուրային հրամանատարական դիտակետի վրա տեղադրելով մեր դրոշը և կորուստներ պատճառել հակառակորդին:

Թշնամական հրետակոծության պայմաններում ծառայողական պարտականությունները և մարտական առաջադրանքները բարձր մակարդակով ու բարեխղճորեն են կատարել պահեստազորային Գարի Էդուարդի Հովսեփյանը, կապիտան Էմմա Արամայիսի Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրայիններ Նորայր Վլադիմիրի Գրիգորյանը, Արսեն Ստեփանի Պետրոսյանը, ավագ սերժանտ-պայմանագրային Արտաշես Վալերիի Ավանեսյանը:

Փառք մեր բոլոր հերոսներին»,-ասված է ՊԲ հաղորդագրությունոմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել