Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ |tert.am|
11:45 - 12 դեկտեմբերի, 2020

Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ |tert.am|

tert.am: Նախօրեին Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ էր կանչվել, ինչին ի պատասխան Թուրքիան ԱԳՆ-ն է կանչել Անկարայում Իրանի դեսպանին, գրում է AMN-ն։

«Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայում Իրանի դեսպանին իր դժգոհությունն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի անհիմն մեղադրանքների կապակցությամբ»,- հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հաղորդել էր, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ է կանչվել։

«Թուրք դեսպանին հայտնել են, որ տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ ավարտվել է»,- նշել էր նա։

Ղաթիբզադեի խոսքով՝ «ընդգծվել է, որ Իրանը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել