ԱՄՀ-ն Հայաստանին վարկային ծրագրի շրջանակներում մոտ 37 մլն դոլար կհատկացնի |tert.am|
10:13 - 12 դեկտեմբերի, 2020

ԱՄՀ-ն Հայաստանին վարկային ծրագրի շրջանակներում մոտ 37 մլն դոլար կհատկացնի |tert.am|

tert.am: Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ Հայաստանին Stand-By վարկային ծրագրով կտրամադրվի 36,9 մլն ԱՄՆ դոլար։

Այս առնչությամբ հայտարարությունում ասվում է․

«Գործադիր խորհուրդն ավարտել է Stand-By վարկային մեխանիզմի ծրագրի շրջանակում Հայաստանի գործունեության երրորդ ուսումնասիրությունը։ Դա թույլ կտա իշխանություններին ներգրավել մոտ 37 մլն դոլար, հետևաբար վճարումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 332 մլն դոլար»։

Հիմնավորելով այս որոշումը՝ կազմակերպությունից նշում են, որ Հայաստանի տնտեսությունը շատ է տուժել ոչ միայն ողջ աշխարհը պատուհասած COVID-19-ի համավարակից, այլև աշնանը ԼՂ հակամարտության սրացումից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել