Իրանը որևէ մեկին թույլ չի տա միջամտել իր տարածքային ամբողջականությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ |1lurer.am|
18:00 - 11 դեկտեմբերի, 2020

Իրանը որևէ մեկին թույլ չի տա միջամտել իր տարածքային ամբողջականությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն Թուրքիայի դեսպանին կանչել էր՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի միջամտության և անընդունելի արտահայտությունների, որոնք Էրդողանն արել էր Բաքու կատարած այցի ընթացքում:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է. «Այս կանչի ընթացքում Թուրքիայի դեսպանին տեղեկացրինք, որ տարածքային պահանջների, ռազմատենչ և էքսպանսիոնիստական ​​կայսրությունների դարաշրջանն անցել է շատ տարիներ առաջ»:

Խոսնակը հավելել է. «Թուրքիայի դեսպանին հստակ ասվեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա որևէ մեկին՝ միջամտել իր տարածքային ամբողջականությանը և, ինչպես վկայում է երկրի փառավոր պատմությունը, ոչ մի քայլ չի նահանջի իր ազգային անվտանգությունը պաշտպանելու հարցում»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանում Թուրքիայի դեսպանին կանչել են արտգործնախարարություն՝ նախագահ Էրդողանի՝ Բաքվում արած հայտարարությունների առնչությամբ:

Էրդողանի հայտարարություններին անդրաարձել էր նաև Իրանի արգործնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել