Արայիկ Հարությունյանը ձմեռային զորակոչի և զորացրման հրամանագիր է ստորագրել
16:31 - 11 դեկտեմբերի, 2020

Արայիկ Հարությունյանը ձմեռային զորակոչի և զորացրման հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր՝ 2021 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
 
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ hրամանագրի համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն:
 
Ըստ հրամանագրի` 2021 թվականի հունվար ամսում՝ օրենքով սահմանված ժամկետում, կզորացրվեն պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել