Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվում են Երևանի փողոցներով
16:15 - 11 դեկտեմբերի, 2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվում են Երևանի փողոցներով

Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան: Քաղաքացիները տարբեր հատվածներից ժամանեցին հրապարակ, այդ հատվածում կաթվածահար եղավ երթևեկությունը: Ոստիկանությունը կոչ արեց դուրս գալ ճանապարհի երթևեկելի հատվածից, այլապես  կկիրառվեն հարկադրանքի միջոցներ:

Բերման ենթարկվեցին ակցիայի մի շարք մասնակիցներ, այդ թվում` ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը: Բաղրամյան պողոտայից ցուցարարների նոր խումբ ժամանեց Ֆրանսիայի հրապարակ:

Ակցիային մասնակցող ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը զրուցեց Երևանի փոխոստիկանապետի հետ, որից հետո հայտարարեց, որ ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են Երևանի փողոցներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել