ՀՀ-ն պետք է սեփական շահերով առաջնորդվի. «Իմ քայլը»-ի անդամը՝ հնարավոր համագործակցությունների մասին |armenpress.am|
15:08 - 11 դեկտեմբերի, 2020

ՀՀ-ն պետք է սեփական շահերով առաջնորդվի. «Իմ քայլը»-ի անդամը՝ հնարավոր համագործակցությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը շեշտում է, որ որևէ ֆորմատով որևէ պլատֆորմի մասնակցության հարցում Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով: Թունյանը նման տեսակետ հատնեց ԱԺ-ում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է ստեղծվելիք համագործակցության հարթակի մասին՝ նշելով, որ դրան մասնակից են դառնալու Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, և ցանկության դեպքում, նաև Հայաստանը:

Լրագրողը  հետաքրքրվեց, թե ի՞նչ տեսակետներ կան այս առումով:

Թունյանը հիշեցրեց, որ Հայաստանը երկար տարիներ մասնակցում է օրինակ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքներին: «Հայաստանն այդ կազմակերպության համահիմնադիրներից է, այն ունի 12 անդամ, նաև՝ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Վրաստանը և բազում այլ երկրներ: Այսինքն՝ եթե գլոբալ վերցնենք՝ Հայաստանը պետք է սեփական շահերը առաջնորդի, և եթե այդ շահերից բխում է, որ ինչ-որ պլատֆորմի մասնակցի, ուրեմն պետք է մասնակցի, եթե ոչ՝ ապա ոչ»,- ասաց պատգամավորը: 

Հարցին ի պատասխան, թե իրատեսական համարում է այս իրավիճակում նման գործակցություն՝ Թունյանն ասաց՝ ժամանակը գա, եթե քննարկելու անհրաժեշտությունը լինի, կքննարկեն և կարծիք կարտահայտեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել