ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ. ԱԱԾ |1lurer.am|
14:23 - 11 դեկտեմբերի, 2020

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ. ԱԱԾ |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ հաստատելով այն տեղեկությունը, որ Տավուշի մարզի Բերդավան համայնքում դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանցի էր հայտնվել:

«Ապօրինի կերպով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը: Այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում այդ անձը հայտնաբերվել է, հարուցվել է քրգործ, անձն ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է»,- տեղեկացրեցին ԱԱԾ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել