Միթե նա չէր գիտակցում, որ խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունը. Զարիֆի կոշտ պատասխանը Էրդողանին |armenpress.am|
13:58 - 11 դեկտեմբերի, 2020

Միթե նա չէր գիտակցում, որ խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունը. Զարիֆի կոշտ պատասխանը Էրդողանին |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կոշտ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` դեկտեմբերի 10-ին Բաքվում շքերթի ժամանակ նրա կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ:

«Էրդողանին չեն հայտնե՞լ, որ այն, ինչ նա Բաքվում թերի է մեջբերել, վերաբերում է Արաքսից հյուսիս ընկած շրջանների բռնի անջատմանը իրանական հայրենիքից: Միթե նա չէր գիտակցում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը», գրել է Զարիֆը՝ հավելելով՝ «Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին»՝ ի նկատի ունենալով Իրանի Ադրբեջան նահանգը:

 

Դեկտեմբերի 10-ի Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտասանել է անջատողական գաղափարներ ներառող բանաստեղծություն Արաքս գետի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել