ԵՄ ղեկավարները որոշել են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ |ermenihaber.am|
13:08 - 11 դեկտեմբերի, 2020

ԵՄ ղեկավարները որոշել են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ |ermenihaber.am|

ermenihaber.am: Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների ղեկավարները որոշել են ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները` Միջերկրական ծովի արևելյան հատվածում այդ երկրի ապօրինի գործողությունների պատճառով: Այս մասին ասվում է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի մասնակիցների հայտարարության մեջ։

Հայտարարությունում մասնավորապես նշվում է․ «ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ միության և դրա անդամ պետությունների շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության պահպանմանը: Այս կապակցությամբ գագաթնաժողովը հանձնարարում է ԵՄ Խորհրդին լրացուցիչ սև ցուցակ ընդունել` հիմնվելով Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործունեության պատճառով սահմանափակող միջոցների մասին 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշման վրա»:

ԵՄ ղեկավարները ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելին և Եվրահանձնաժողովին հանձնարարել են Անկարայի դեմ պատժամիջոցների ընդլայնման այլ տարբերակներ ներկայացնել 2021 թվականի մարտին կայանալիք գագաթնաժողովին: Մասնավորապես պահանջվում է զեկույց պատրաստել Թուրքիա-ԵՄ տնտեսական, քաղաքական և առևտրային հարաբերությունների վիճակի վերաբերյալ։

France-Presse լրատվական գործակալության տված հարցացրույցում անանուն դիվանագետը հայտնել է, որ որոշված միջոցառումները նախատեսում են պատժամիջոցներ ֆիզիկական անձանց նկատմամբ և հնարավոր է, որ լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեն, եթե  Թուրքիայի շարունակի իր ապօրինի գործողությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել